Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

8 տնային միջոց դեմքի 8 խնդրի դեմ. 1in.am

8 տնային միջոց դեմքի 8 խնդրի դեմ. 1in.am

1. Արևային այրվածքի դեպքում կաթն օգտագործվում է որպես հանգստացնող միջոց: Մաքուր լաթը թրջեք կաթով և դրեք այրված մասին 15-20 րոպե:

2. Ռոզացեա. երիցուկի թեյ

 

Երիցուկի թեյը հանգստացնում և սպանում է բակտերիաներին, այդ պատճառով հիանալի միջոց է գրգռված մաշկի դեպքում, այսպես կոչված, ռոզացեա հիվանդության ժամանակ: Հարկավոր է ամեն երեկո դեմքը շփել երիցուկի տաք թեյով:

3. Սև կետեր. անգլիական աղ

Դրանցից ազատվելու համար պետք է պատրաստել անգլիական աղի լուծույթ և շփել խնդրահարույց մասերը:

4. Թեթև վնասվածքներ. փռնչուկի (арника) յուղ

Վնասվածքները բուժվում են փռնչուկի յուղով: Այն ունի նաև հակաբորբոքային ազդեցություն:

5. Աչքերի տակ կապույտներ . հում կարտոֆիլ

Քերած հում կարտոֆիլն օգնում է անցկացնել աչքերի տակ կապույտները և այտուցվածությունը:

6. Կնճիռներ. հալվե

Հարկավոր է խմել հալվեի մաքուր հյութ կամ ուտել 1 տերև, և կնճիռները կպակասեն:

7. Սպիներ. մասուրի յուղ

Մասուրի յուղը հարուստ է վիտամիններով և ճարպաթթուներով: Եթե ամեն օր այն քսեն սպիներին, դրանք կպակասեն:

8. Ակնե. լոլիկ

Լոլիկը կարելի է օգտագործել դեմքի դիմակների համար: Այն նաև օգնում է արդյունավետ պայքարել ակնեի դեմ: Հարկավոր է թարմ լոլիկը մանրացնել և դնել դեմքին: Այն նաև սպիտակեցնում և մաքրում է մաշկը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. joliface.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ